Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ո՞վ է մեղավոր

Ո՞վ է մեղավոր
25.01.2024 | 19:02

Կադաստրի կոմիտեն չի կատարում դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը, դատարանը չի հրապարակում շուրջ 1.5 ամիս առաջ «հրապարակված» վճիռը:

Միասնական սոցիալական ծառայությունը չի տիրապետում ոլորտում գործող իրավական ակտերին:

Քաղաքապետարանը չի լսել «վաղեմություն» հասկացության մասին:

Ոստիկանը 200 դրամանոց մետաղադրամով խազում է ավտոմեքենան:

Երկրի ղեկավարը կախիչ է պոկում...

Առաջին հայացքից, սա նշանակում է, որ մենք «սխալ» պետությունում ենք ապրում: Սակայն, անօրինականությունների դեմ բնակչության համատարած ընդվզում չկա:

Եթե կադաստրը չի կատարում դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը, Հայաստանի բնակիչը կադաստրում ծանոթ է գտնում և լուծում խնդիրը:

Նույնը` դատարանի, սոցապի, ոստիկանության, քաղաքապետարանի և մնացածի պարագայում:

«Մանր» կամ ի սկզբանե «չլուծվող» խնդիրների դեպքում, բնակիչն ինկոգնիտո ձևաչափով դիմում է որևէ լրատվամիջոցի և փորձում անձամբ չերևալով խնդիրը հրապարակային դարձնել:

Օրինակ, գիշերը «կարմիր գծերն» անվճար են: Բնակիչը դրա մասին չգիտի և վճարում է կատարում, այնուհետև պարզում է: Սակայն, փոխարենը քաղաքապետարանի դեմ իրավական գործընթաց սկսի, նախընտրում է անձը չբացահայտել և այլոց միջոցով հրապարակել խնդիրը: Արդյունքում` խնդիրը հրապարակվում է, սակայն որևէ բան չի փոխվում, քանզի չկա իրավական գործընթաց, որը կարող էր նախադեպի վերածվել: Այս դեպքում, ո՞վ է մեղավոր:

Կամ` եթե կադաստրը չի կատարում դատարանի վճիռը, ապա կադաստրում ծանոթ փնտրելու փոխարեն, ավելի ազնիվ չէ՞ քրեորեն պատժել չկատարողին, որպեսզի հաջորդ անգամ չկատարելուց առաջ գոնե մտածի:

Լավ, ես կադաստրում ծանոթ գտա, բա մնացա՞ծը:

Այս իմաստով, կարծում եմ, որ կադաստրը, քաղաքապետարանը և մնացածն այդքան էլ մեղավոր չեն: Մեղավորը բնակիչներն են, որոնք պետական կառույցներից արհեստականորեն հրեշներ են սարքում:

Ըստ այդմ, մենք ոչ թե «սխալ» երկրում ենք ապրում, այլ` «սխալ» հասարակությունում:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4347

Մեկնաբանություններ